Փոխանցման եւ վերադարձի պայմաններ
Ես համաձայն եմ գումար փոխանցել «Մեդիամաքս Մեդիա Ընկերությանը» (Մեդիամաքս)՝ էլեկտրոնային փոստով նամակ-սյունակների բաժանորդագրության դիմաց։
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ Մեդիամաքսը մշակի իմ անձնական տվյալները՝ օրենքին չհակասող ցանկացած ձեւով՝ ըստ այս ծանուցման։
Դուք միշտ կարող եք դիմել՝ խնդրելով ուղղել կամ ոչնչացնել անձնական տվյալները, դադարեցնել դրանց մշակումը կամ տրամադրել ցանկացած տեղեկատվություն անձնական տվյալների մշակման մասին։ Եթե Դուք ցանկանում եք բողոք ներկայացնել առ այն, թե ինչպես է Մեդիամաքսը մշակում Ձեր անձնական տվյալները կամ ինչպիսի ընթացք է տրվել Ձեր հարցմանը, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել հետեւյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ news@mediamax.am.
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Բաժանորդագրության համար Մեդիամաքսի կողմից սահմանված 1-ամսյա սակագնային պլանի մեկանգամյա տարբերակի ընտրության դեպքում կատարվում է գումարի միանվագ գանձում։ Բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո բաժանորդի տվյալներն ավտոմատ հեռացվում են վճարման համակարգից։ Բաժանորդագրությունից վաղաժամ հրաժարվելու դեպքում գումարի վերադարձ չի կատարվում, բաժանորդագրված անձը շարունակում է օգտվել բաժանորդագրությունից մինչեւ բաժանորդագրության ժամկետի ավարտը։
Բաժանորդագրության համար Մեդիամաքսի կողմից սահմանված 1-ամսյա սակագնային պլանի պարբերական տարբերակի ընտրության դեպքում կատարվում է գումարի միանվագ գանձում՝ ըստ ընտրված սակագնային պլանի, որի ժամկետի ավարտից հետո սակագնային պլանը թարմացվում է ավտոմատ՝ գանձելով ընտրված սակագնային պլանի համար նախատեսված գումարը։ Բաժանորդագրությունից վաղաժամ հրաժարվելու դեպքում գումարի վերադարձ չի կատարվում, բաժանորդագրված անձը շարունակում է օգտվել բաժանորդագրությունից մինչեւ բաժանորդագրության ժամկետի ավարտը։
Բաժանորդագրության համար Մեդիամաքսի կողմից սահմանված 3-ամսյա եւ 6-ամյսա սակագնային պլանների ընտրությունից հետո կատարվում է գումարի միանվագ գանձում։ Բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո բաժանորդի տվյալներն ավտոմատ հեռացվում են վճարման համակարգից։ Բաժանորդագրությունից վաղաժամ հրաժարվելու դեպքում գումարի վերադարձ չի կատարվում, բաժանորդագրված անձը շարունակում է օգտվել բաժանորդագրությունից մինչեւ բաժանորդագրության ժամկետի ավարտը։
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԻ ՄԱՍԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Բաժանորդագրության գումարի մի մասի վերադարձ նախատեսվում է այն դեպքում, եթե բաժանորդն իրենից անկախ սխալ սակագնային պլան է ընտրել: Այդ դեպքերը ենթակա են առանձին քննության՝ բաժանորդի բողոքի հիման վրա, որ պետք է ներկայացված լինի հետեւյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ news@mediamax.am՝ հիմնավորելով գումարի վերադարձի պահանջի պատճառները։
Գրավոր հայցը գումարի վերադարձի պատճառից բացի պետք է պարունակի նաեւ ստորեւ նշված տեղեկատվությունը.
- Վճարում կատարելու օրը,
- Վճարված գումարի չափը,
- Վերադարձվող գումարի չափը,
- Անդորրագրի համարը,
- Կրեդիտ քարտի համարը (վերջին 4 թվերը միայն):